Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀԿ-ն բարձր է գնահատում իր ՏԻՄ շանսերը

ՀՀԿ-ն բարձր է գնահատում իր ՏԻՄ շանսերը
20.10.2017 | 13:35

ՀՀԿ-ն ՏԻՄ ընտրություններին բավական բարձր է գնահատում իր շանսերը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Քաղաքական շատ ուժեր շատ են խոսում մրցակցության մասին, ՀՀԿ-ի դեմ պայքարի մասին, սակայն երբ ժամանակը գալիս է, նրանք արհամարհում են այդ ընտրությունները, կամ չեն կարևորում կամ չունեն թեկնածուներ, որպեսզի կարողանան արդար մրցապայքարում պատշաճ մրցակցություն ապահովել»,- ասաց Շարմազանովը:

Նա նշեց, որ նիստում քննարկել են նաև առաջիկա շաբաթվա ընթացքում ԱԺ քառօրյայի աշխատանքները, տարբեր վեհաժողովներում պատգամավորների գործունեությունը և այլ հարցեր:

Դիտվել է՝ 3456

Մեկնաբանություններ